Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ֆուտբոլի աշխարհի առաջնություն. Ռուսաստանը դուրս թողեց Իսպանիային հետագա պայքարից

Ֆուտբոլի աշխարհի առաջնություն. Ռուսաստանը դուրս թողեց Իսպանիային հետագա պայքարից
02.07.2018 | 13:12

Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում մրցաշարը հյուրընկալող Ռուսաստանի հավաքականը 1:1 (4:3) հաշվով առավելության հասավ աշխարհի 2010-ի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Իսպանիայի հավաքականի նկատմամբ:

Կիրակի օրը Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում խաղի հիմնական ժամանակը ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով, լրացուցիչ 30 րոպեներին թիմերից ոչ մեկին չհաջողվեց գրավել մրցակցի դարպասը: Հանդիպման ելքը վճռեցին 11-մետրանոց հարվածները, որոնցից երկուսը Ռուսաստանի հավաքականի դարպասապահ Իգոր Ակինֆեևը հետ մղեց՝ հաղթանակ պարգևելով իր թիմին:


Իսպանիայի հավաքականը, աշխարհի կրկնակի չեմպիոն Արգենտինայի և Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիայի ընտրանիները հրաժեշտ են տալիս աշխարհի 21-րդ առաջնությանը: Ռուսաստանի հավաքականը իր պատմության մեջ առաջին անգամ անցնում է աշխարհի առաջնության 1/4 եզրափակիչ, որտեղ հուլիսի 7-ին կհանդիպի 1/8-ում նույնպես հետխաղյա 11-մետրանոցներով Դանիայի նկատմամբ 1:1 (3:2) հաշվով հաղթանակ տարած Խորվաթիայի ընտրանու հետ:

Դիտվել է՝ 1647

Մեկնաբանություններ